Jump to content

Ամակա Իգվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամակա Իգվե
անգլ.՝ Amaka Igwe
Ծնվել էհունվարի 2, 1963(1963-01-02)[1][2]
ԾննդավայրՊորտ Հարկորտ, Նիգերիա
Մահացել էապրիլի 28, 2014(2014-04-28)[3] (51 տարեկան)
Մահվան վայրԷնուգու, Նիգերիա
ԿրթությունՕբաֆեմի Ավոլովո համալսարան և Իբադանի համալսարան
Քաղաքացիություն Նիգերիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և գրող
IMDbID ID 4177818

Ամակա Իգվե (անգլ.՝ Amaka Igwe, հունվարի 2, 1963(1963-01-02)[1][2], Պորտ Հարկորտ, Նիգերիա - ապրիլի 28, 2014(2014-04-28)[3], Էնուգու, Նիգերիա[4]), նիգերիացի կինոռեժիսոր, հեռարձակող ընկերության գործադիր տնօրեն։ Եղել է Top Radio 90.9 Lagos-ի և Amaka Igwe Studios-ի սեփականատերը[5]։ Համարվել է կինոռեժիսորների երկրորդ սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ով մեծապես նպաստել է նիգերիական կինոյում տեսաֆիլմերի դարաշրջանի սկզբնավորմանը և այդ ասպարեզում նշանավոր դեմքերից մեկն է մնացել մինչև իր մահը[6]։

2020 թվականի հունվարի 2-ին Google Doodle-ը հատուկ անդրադարձել է նրա ծննդյան 57-րդ տարելիցին[7][8][9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամական ծնվել է 1954 թվականի հունվարի 2-ին, նիգերիական Պորտ Անկուր քաղաքում։ Սովորել է Ամենայն սրբոց դպրոցում (All Saints School, ներկայումս՝ Trans Ekulu Primary School), Էնուգու քաղաքի իգական ավագ դպրոցում (Girls High School Awkunanaw), Էդո նահանգի վարչական կենտրոն Բենին քաղաքի Իդիա քոլեջում (Idia College)[10]: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Օբաֆեմի Ավոլովո համալսարանում, որտեղ ուսումնասիրել է մանկավարժություն ու կրոն, և Նիգերիայի խոշոր քաղաքներից մեկի՝ Իբադանի համալսարանում, որն ավարտել է՝ ստանալով մագիստրոսի աստիճան[10]։

Եղել է լայն ժողովրդականություն վայելող մի շարք հեռուստասերիալների (այդ թվում՝ Checkmate-ի և Fuji House of Commotion-ի) պրոդյուսերը, թողարկել է նաև սիրված տեսաֆիլմեր, որոնցից մի քանիսը վաճառվել են 300 000-ը գերազանցող կրկնօրինակներով[11]։

1993 թվականին Ամական ամուսնացել է Չարլզ Իգվեի հետ, ով նախկին բանկիր էր և անցել էր պրոդյուսերական աշխատանքի[4]։ Նրանք ունեցել են երեք զավակ՝ Ռուբին, Դեյվիդը և Դենիելը[10]։

Ամակա Իգվեն մահացել է հիսուն տարեկան հասակում՝ 2014 թվականի ապրիլի 28-ին, ասթմայի նոպայի և դրան հաջորդած բարդությունների հետևանքով[12][13]։ Նրա հուղարկավորությանը մասնակցել են բազմաթիվ երկրպագուներ, Իմո նահանգի վարչակազմի ղեկավարը, Նոլիվուդի կինոինդուստրիայի մի ամբողջ շարք անվանի ներկայացուցիչներ[14][15][16]։

Նիգերիական մշակույթում ու արվեստում ներդրած նշանակալի ավանդի համար Ամակա Իգվեն արժանացել է մի շարք պարգևների։ 2011 թվականին նրան շնորհվել է Նիգերիայի կառավարական բարձր պարգև՝ MFR շքանշան (Member of The Federal Republic of Nigeria)[17][18]:

2020 թվականի հունվարի 2-ին էլ Google-ը հատուկ անդրադարձել է նրա ծննդյան 57-րդ տարելիցին[19][20]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rattle Snake 1,2 & 3
  • Violated 1&2
  • To Live Again
  • Full Circle
  • A Barber's Wisdom

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fuji House of Commotion
  • Solitaire
  • Now We Are Married
  • Infinity Hospital
  • Bless This House
  • Checkmate

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.google.com/doodles/amaka-igwes-57th-birthday — 2020.
  2. 2,0 2,1 https://www.nigeriafilms.com/style/126-health-workshop/24438-amaka-igwe-don-pedro-obaseki-writes-elegy-genevieve-nnaji-mourns-her — 2014.
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 |nombre=Julia|apellido= Blaise|artículo=Amaka Igwe: Don Pero Obaseki writes elegy, Genevieve Nnaji mourns her|url= https://www.nigeriafilms.com/style/126-health-workshop/24438-amaka-igwe-don-pedro-obaseki-writes-elegy-genevieve-nnaji-mourns-her%7Cfechaacceso= 29 de mayo de 2020|publicación= Nigeria Films.com|año= 2014}}
  5. https://www.vanguardngr.com/2014/04/amaka-igwe-renowned-nollywood-movie-producer-dead/%7Cartículo=(չաշխատող հղում) Amaka Igwe, renowned Nollywood Movie Producer is Dead|publicación= Vanguard|fecha= 29 de abril de 2014|idioma= inglés|fechaacceso= 29 de mayo de 2020}}
  6. «Amaka Igwe Dead at 51». SilverbirdTV (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  7. Published. «Google Doodle honours Amaka Igwe on 57th posthumous birthday». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  8. Augoye, Jayne (2020 թ․ հունվարի 2). «Google Doodle celebrates Amaka Igwe on posthumous birthday - Premium Times Nigeria» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  9. h. «Google Doodle celebrates Amaka Igwe on posthumous birthday».{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. 10,0 10,1 10,2 |nombre1=Joan|apellido1= Omionawele|nombre2= Newton Ray|apellido2= Ukwuoma|artículo= Nollywood quakes over Amaka Igwe’s death|publicación= Tribune|fecha= 3 de mayo de 2014}}
  11. |nombre= Jean-Christophe|apellido= Servant|url= https://www.monde-diplomatique.fr/2001/02/SERVANT/1876%7Cartículo=Boom(չաշխատող հղում) de la vidéo domestique au Nigeria|publicación= Le Monde diplomatique|fecha= febrero de 2001|idioma= francés|fechaacceso= 29 de mayo de 2020}}
  12. https://www.nigeriafilms.com/celebrity-gossips/139-celebrities-birthday/30436-daughter-remembers-amaka-igwe-with-emotional-letter%7Cartículo= Daughter Remembers Amaka Igwe With Emotional Letter|publicación= Nigeria Films.com|idioma= inglés|fechaacceso= 29 de mayo de 2020}}
  13. Adekunkle, Edwina. «Amaka Igwe Biography». Online Nigeria. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  14. Atisele, Kenneth. «Tears and Sorrow as Amaka Igwe is Laid To Rest». thenet.ng. NET News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. «Amaka Igwe Dead at 51». SilverbirdTV (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. «WATCH: Late Amaka Igwe Speaks On The Birth Of Nollywood At NECLive1». Nigerian Entertainment Today (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  17. «Nigeria: National Honours Awards 2010 and 2011 - Economic Confidential» (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  18. List of Nigeria national honours
  19. «Amaka Igwe's 57th Birthday». www.google.com.
  20. Bryte, Daniel (2020 թ․ հունվարի 2). «Google Pays Tribute To Late Nigerian Iconic Filmmaker, Amaka Igwe». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]